Սփիլբերգի մոտ նկարահանված թուրքահայ դերասանը վերադարձել է Ստամբուլ․ «Որոշել եմ մահանալ հայրենիքում»

Սփիլբերգի մոտ նկարահանված թուրքահայ դերասանը վերադարձել է Ստամբուլ․ «Որոշել եմ մահանալ հայրենիքում»

PanARMENIAN.Net - «Գևորգ Մալիկյանը համեստ ու անկեղծ դերասան է զարմանալի մի պատմությամբ, որը սկսվել է Դիարբեքիրում ու շարունակվել է Ստամբուլում ու Լոնդոնում: Մալիկյանն այժմ Թուրքիայում է և մասնակցում է միանգամից երեք կինոնախագծի: Նրա ֆիլմագրությունը բավականին մեծ է. նա աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգն ու Ռիդլի Սքոթը, ինչպես նաև Դասթին Հոֆմանի ու Քրիսթիան Բեյլի հետ»,- գրում է Today’s Zaman-ը:

Նա ծնվել է աղքատ ընտանիքում: Երբ Ստամբուլի Ոսքյուդար թաղամասում հայ արքեպիսկոպոսը ճեմարան բացեց, հայրը տվեց նրան ուսանելու, որպեսզի նա հետագայում քահանա դառնա: Գևորգը 2 տարի անցկացրել է Շիշլիի մանկատանը և հետո միայն ընդունվել է ճեմարան: Երբ նա 16 տարեկան էր, ճեմարան այցելեց Անգլիկան եկեղեցու պատմաբան քահանան, որը թատրոն էր սիրում և բեմադրեց «Ռիչարդ Երրորդը»: Մալիկյանը բեմադրության մեջ խաղաց Ռիչարդի դերը: Բեմականացումից հետո հայր Հարդինգը նրա համար կրթաթոշակ ստացավ Մեծ Բրիտանիայում և Մալիկյանը շարունակեց ուսումը Լոնդոնում: Նրա եղբայրները Գերմանիա են տեղափոխվել 20-րդ դարի 80-ականներին:

Մալիկյանի առաջին պիեսը «Մաքբեթն» էր: Մի քանի տարի նա նկարահանվեց սերիալներում, մինչև որ պայմանագիր կնքեց Թագավորական Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի հետ, որտեղ նա խաղաց գրեթե բոլոր հանրահայտ շեքսպիրյան դերերը: Սփիլբերգի ու Սքոթի հետ Մալիկյանը հանդիպեց իր մենեջերի օգնությամբ: Սփիլբերգը նկարահանեց Մալիկյանին «Ինդիանա Ջոնսն ու վերջին խաչակրաց արշավանքը» ֆիլմում, իսկ Ռիդլի Սքոթը նկարահանեց նրան իր «Ելքը» ֆիլմում: Եվ այժմ Մալիկյանը որոշել է վերադառնալ հայրենիք՝ իր ծնողների շիրիմների մոտ: Նրա երկու եղբայրները մահացել են Գերմանիայում, իսկ քույրն ապրում է Ֆրանսիայում: Մալիկյանը կատարել է նաև դատախազի դերը Ալան Փարքերի հանրահայտ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում 1978 թվականին:

«Ես որոշել եմ տեղափոխվել Թուրքիա ու մեռնել հայրենիքում»,-ասում է Մալիկյանը:

Photo: Sunday's Zaman
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---