29 ապրիլի 2006 - 16:03 AMT
Վարդան Օսկանյանը ԼՂՀ նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հարցի կարգավորումը
Ապրիլի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտաքին գործոց նախարարության պատվիրակության հետ նախարար: Զրույցի մասնակիցները, մասնավորապես, անդրադարձել են ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունների համագործշակցության զարգացմանը: Նշելով փորձագիտական համագործակցության եւ առկա կապերի զարգացման կարեւորությունը` Արկադի Ղուկասյանը համոզվածություն հայտնեց, որ դրանք կաջակցեն հայկական կողմի դիրքերի ամրապնդմանը բանակցություններում: Հյուրերի խնդրանքով, Ղարաբաղի նախագահը ներկայացրեց ԼՂՀ ներկա սոցիալ-տնտեսական դրությունը եւ զարգացման հեռանկարները: Նույն օրը նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպեց Վարդան Օսկանյանի հետ առանձին: Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա դրությունը եւ մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին նախաձեռնությունների շուրջ, հաղոդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: