1 մայիսի 2006 - 15:53 AMT
Հայաստանի վարչապետը չի գտնում, որ Ռամբույեի բանակցությունները ձախողվել են
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գտնում է, որ Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները չեն ձախողվել: Այդ մասին Ա. Մարգարյանը հայտարարել է իր գլխավորած ՀՀ Հանրապետական կուսակցության ինտերնետ կայքում տեղակայված հարցազրույցում: Նրա խոսքերով, ՀՀԿ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որեւէ փոփոխություն չի կրել: Ըստ այդ դիրքորոշման, ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի կազմում, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, ԼՂՀ հարցի կարգավորումը չպետք է տեղի ունենա Հայաստանի սահմանների փոփոխման հաշվին, եւ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես բանակցային կողմ, հայտարարել է Ա. Մարգարյանը: