Սիրիական Հոմսի հայկական թաղամասում բռնարարքը 13 մարդու կյանք է խլել

Սիրիական Հոմսի հայկական թաղամասում բռնարարքը 13 մարդու կյանք է խլել

PanARMENIAN.Net - Սիրիական Հոմսի հայկական Ալ Արման թաղամասում, որը բնակեցված է առավելապես քրիստոնյաներով ու ալևիներով, ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 13 մարդ, 30-ը վիրավորվել է: Թաղամասին լուրջ նյութական վնաս է հասցվել, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Աղբյուրը Համա գավառում հայտնել է, որ Համա քաղաքի հարավային մուտքի մոտ նույնպես ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 4 մարդ և 22 վիրավորվել է: Մեծ նյութական վնաս է հասցվել:

Համա գավառի նահանգապետ Հասան Հալաֆը, որն այցելել է ահաբեկչության վայրը, հայտարարել է, որ այս տիպի հանցագորոծությունները տարբերություն չեն դնում երեխայի, ծերունու կամ կնոջ միջև: Նրանք դրդում են սիրիացիներին հետագայում ևս դիմակայել ահաբեկչությանն ու աջակցությանը Սիրիական բանակին, որը ձգտում է վերականգնել կայունությունն ու անվտանգությունն ամբողջ երկրում:

Դամասկոսում, Առնուսի շրջանում ահաբեկիչների բաց թողած արկն ընկել է բնակելի տան վրա: Արդյունքում 5 հոգի վիրավորվել է: Վնաս է հասցվել տանը, խանութներին ու կայանած մեքենաներին:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 115 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնըսիրիական տարածքումփախստական դարձել, երկու միլիոն մարդ փախել հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչև պատերազմը 20 միլիոն էր:

Երկու տարում Սիրիայում 68 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայ հաստատվել է Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---