ԵՄ-Կիև համաձայնագիր կկնքվի, Ղրիմում հանրաքվե կանցնի, իսկ Յացենյուկին չի հաջողվում հեռաձայնել Մեդվեդևին

ԵՄ-Կիև համաձայնագիր կկնքվի, Ղրիմում հանրաքվե կանցնի, իսկ Յացենյուկին չի հաջողվում հեռաձայնել Մեդվեդևին

PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև ընթացիկ տարվա օգոստոսը: Համաձայնագրի քաղաքական մասը կստորագրվի մինչ մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները: Վան Ռոմպեյը նաև նշել է, որ օգոստոսին Ասոցացման մասին համաձայնագրեր կստորագրվեն նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ:

Ուկրաինան մտադիր էր Ասոցացման մասին համաձայնագիրը կնքել ԵՄ հետ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովում 2013-ին վերջում: Սակայն նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ հարկավոր է դադարեցնել ստորագրման նախապատրաստական աշխատանքները, քանի որ արդյունքում զգալիորեն կնվազի ապրանքաշրջանառությունը հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի ու ԱՊՀ հետ, տնտեսության բարդ իրավիճակով և ծախսերով, որ Կիևը դեռ կարող է կրել, ստորագրելով համաձայնագիրը: Այս որոշումը բազմահազարանոց հանրահավաքների առիթ հանդիսացավ Կիևի կենտրոնում և շրջաններում, որոնք արդյունքում բերեցին անկարգությունների ու իշխանափոխության:

Մինչդեռ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ճեպազրույցում մարտի 7-ին հայտարարեց, որ Եվրամիությունը մտադիր է իր շուկան բացել ուկրաինական արտադրանքի համար միակողմանի կարգով: Ըստ նրա, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ստորագրումը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթում: Նաև կշարունակվեն գործողություններն, ուղղված մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացմանն Ուկրաինայի ու ԵՄ միջև:

Վարչապետը հայտնեց նաև, որ Ուկրաինան հիմնականում կարտահանի հրուշակեղեն, գյուղմթերք ու ցորեն: Ակնկալվում է, որ արդեն առաջին տարում դա մոտ 400 մլն դոլար կբերի Ուկրաինայի տնտեսությանը:

Արսենի Յացենյուկը հավելեց, որ շուկայի բացումը երկկողմ կարգով դեռ քննարկման փուլում է, հայտնում է Նորությունների անկախ բյուրոն:

Իր հերթին, զարգացող շուկաների հեղինակավոր ներդրող, Templeton Emerging Markets Group ներդրումային խմբի ղեկավար Մարկ Մոբիուսը գրել է իր բլոգում, որ օժանդակությունն ուկրաինային ԱՄՀ կողմից միակ իրատեսական սցենարն է միանգամից մի քանի պատճառներով: Ֆինանսավորման մյուս աղբյուրները, ըստ Մոբիուսի, պակաս իրատեսական են: Այսպես, Ռուսաստանը կասեցրել է օժանդակությունն Ուկրաինային, իսկ ԵՄ օգնությունը կարող է ձգձգվել և ամբողջապես չի համապատասխանում Ուկրաինայի պահանջներին: ԱՄՆ-ն կարող էր օգնություն տրամադրել, բայց ոչ ամբողջ 15 մլրդ դոլարի չափով, որ անհրաժեշտ են Կիևին: Հաշվի առնելով ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ շահերը, ըստ ներդրողի, Ուկրաինային ֆինանսավորման պակաս չի սպառնում:

Մոբիուսը գրում է, որ չի բացառում ԱՄՀ կողմից օգնության տրամադրման համար պայմանների մեղմացումը արդեն հիմա առաջին փոխանցումն անելու համար, հատկապես եթե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն խնդրեն այդ մասին: Մոբիուսը հիշեցնում է, որ Կիևը պետք է 8 մլրդ դոլար վճարի ընթացիկ տարվա պարտքերի դիմաց և խոշոր վճարում ունի նաև հունիսին:

Ըստ փորձագետի, իրավիճակն Ուկրաինայում բարդ է մնում, սակայն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ցանկանում պատերազմել: Ըստ Մոբիուսի, Ռուսաստանը չի ցանկանում անկայուն կառավարություն տեսնել Ուկրաինայում, ԵՄ-ն էլ դա չի ուզում, հաշվի առնելով ռւսական գազի առաքումները Եվրոպա Ուկրաինայի տարածքով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա զսպող գործոն է հանդիսանում, ըստ փորձագետի, ռուբլու լուրջ անկումն ու ֆոնդային շուկայի լարվածությունն Ուկրաինայի շուրջ: Ռուսաստանը պետք է օտարերկրյա կապիտալ ներգրավի, իսկ իրավիճակն Ուկրաինայի շուրջ հավանաբար բացասաբար կազդի կապիտալի հոսքերի վրա, ուստի Ռուսաստանը պետք է զուսպ լինի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, հայտնում է ՌԲԿ-ն, Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը երկրորդ անգամ ցանկացել է հեռախոսազրույց ունենալ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ մասին նա հայտնել է ճեպազրույցում: «Ես երկրորդ անգամ եմ դիմել ՌԴ վարչապետի հետ հեռախոսազրույցի համար, կարծում եմ, երբ նա ազատվի, մենք կխոսենք»,-ասել է Յացենյուկը:

Նա նաև պայմաններն է հրապարակել, որոնց հիման վրա կայանալու է ռուս-ուկրաինական համագործակցությունը: Մենք հայտնեցինք ռուս գործընկերների հետ բանակցելու մտադրության մասին: Դրա համար նրանք պետք է «դուրս բերեն զորքերը, հավատարիմ մնան երկկողմ ու բազմակողմ պայմանավորվածություններին, դադարեցնեն աջակցությունն անջատողականներին ու հայտարարեն, որ նոր փուլ է սկսվում ուկրաինա-ռուսական հարաբերություններում»,-ասել է Յացենյուկը:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հարցում էր ուղարկել Ռուսաստանի վարչապետի հետ խոսելու համար, սակայն պատասխան չէր ստացել, հայտարարել է գերատեսչության պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Գերագույն ռադայի կողմից Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանը ետ կանչեց Ուկրաինայից իր դեսպանին: ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարեց, որ հրաժարվում է օրինական ճանաչել Ուկրաինայի նոր իշխանությունները:

Մինչդեռ, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի իշխանությունները հանրաքվե կանցկացնեն թերակղզու կարգավիճակի վերաբերյալ, անկախ Ուկրաինայի ԿԸՀ որոշումից՝ արգելափակել մուտքը ընտրողների բազայի տվյալներին Ղրիմում ու Սևաստոպոլում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կլուծենք այդ խնդիրը, դա քաղաքական հարց չէ, դա իշխանության բռնի զավթում է: Մենք արդեն զբաղվում ենք ցուցակներով», ասել է խորհրդարանի ղեկավարը: Նա հիշեցրել է, որ հարցման ժամանակ մարդկանց 75 տոկոսը արտահայտվել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին:

Կոնստանտինովը նշեց, որ մարտի 16-ի հանրաքվեի անցկացման մասին որոշմանը սատարեց շրջանների պատգամավորների մեծ մասը: Ըստ նրա, հանրաքվեի անցկացման հարցը պետք է լուծել անհապաղ: Մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը որոշում կայացրեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին դաշնության սուբյեկտի իրավունքով, ասվում է Ղրիմի Գերագույն խորհրդի որոշման տեքստում: Առաջին փոխվարչապետ Ռուսլան Տեմիրգալիևը հայտարարեց, որ Ռուսաստանին միանալու որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, այսինքն անհապաղ:

Ըստ Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի, մարտի 16-ին կայանալիք հանրաքվեում քվեարկության կդրվի երկու հարց: «Առաջինը՝ կո՞ղմ եք, որպեսզի Ղրիմն ընդգրկվի ՌԴ կազմում որպես Դաշնության սուբյեկտ: Երկրորդը՝ կո՞ղմ եք Ղրիմի 1992 թ. Սահմանադրության վերականգնմանը»: Ըստ Ղրիմի 1992 թվականի սահմանադրության, հանրապետությունը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ և որոշում է իր հարաբերությունները վերջինիս հետ պայմանագրի ու համաձայնագրերի հիման վրա: Սևաստոպոլի բնակիչները, որն Ուկրաինայում պետական նշանակության քաղաքի կարգավիճակ ունի և չի մտնում Ղրիմի կազմի մեջ, նույնպես մասնակցելու է Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեին, լրագրողներին է հայտնել ինքնավարության Գերագույն խորհրդի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը: «Մենք Սևաստոպոլին ևս հնարավորություն ենք տալիս հայտնելու սեփական կարծիքը»,-ասել է պատգամավորը:

ՌԴ Հանրային պալատի անդամ դիտորդները Ղրիմ կմեկնեն մարտի 14-ին: Հանրային պալատը փորձագետների հետ միասին կձևավորի դիտորդների առաքելությունն ու ընդլայնված կազմով կդիտարկի հանրաքվեն Ղրիմում:

Իր հերթին ՌԴ Պետդումայի ստորին պալատի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Պետդուման կքննարկի նախաձեռնությունը ՌԴ կազմում Ղրիմի ընդգրկման մասին, որը օտարերկրյա պետության մաս է հանդիսանում, միայն ինքնավարությունում հանրաքվեի անցկացման արդյունքների հիման վրա և ՌԴ ղեկավարության որոշումից հետո: »Այդ հարցում որոշում կայացնելը ՌԴ ղեկավարության մենաշնորհն է»,-հայտարարել է Սլուցկին լրագրողներին:

Նա նշեց, որ այդ հանրաքվեում Ղրիմի բնակիչները հարցերը կներկայացնեն իրենց ձևակերպմամբ և Ռուսաստանը չի կարող միջամտել այդ գործընթացին: «Իսկ մեր վերաբերմունքը մենք կհայտնենք մարտի 16-ի հանրաքվեից հետո»,-նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---