Սիրիայում առևանգված միանձնուհիներն ազատ են արձակվել10 մարտի 2014 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Մաալուլայի մենաստանից ահաբեկչական խմբավորումների կողմից առևանգված միանձնուհիներն ազատ են արձակվել և շուտով կժամանեն լիբանանասիրիական Ժդեյդետ Յաբուս սահմանային անցակետ, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը: Դեկտեմբերի 3-ին ահաբեկչական խմբավորումները գրոհել են Սիրիայի արևմուտքում գտնվող Մաալուլայի մենաստանը, պատանդ են վերցրել մայրապետ Պելագեային, միանձնուհիներին ու վանքին կից գործող որբանոցի մի քանի երեխաների: Մենաստանը պաշարված է արդեն 3 ամիս, այդ ժամանականից ի վեր մայրապետն ու միանձնուհիները պատանդներ են գրոհայինների մոտ: Դեպի մենաստան տանող ճանապարհը դիպուկահարների նշանառության տակ է, ուստի հումանիտար օգնություն տանելը շատ դժվար է: Սիրիայի սոցիալական հարցերի նախարար, Բարձրագույն հումանիտար հանձնաժողովի ղեկավար Քինդա աշ Շամաթը խորը մտահոգություն է հայտնել Մաալուլայի մենաաստանի վրա ահաբեկիչների հարձակման փաստի առնչությամբ: Նա հայտարարել է, որ ավազակախմբերն ու նրանց սատարող երկրները պատասխանատու են մայրապետի ու հինգ միանձնուհիների ճակատագրի համար, որոնց գրոհայինները պատանդ են վերցրել: Աշ Շամաթը հորդորել է համաշխարհային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին միանձնուհիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրել ազդեցություն ունեցող, ահաբեկիչներին հովանավորող ու ֆինանսավորող կողմերի վրա: Մաալուլան մոտ 1000 բնակիչ ունեցող ավան է: Նրա բնակիչները խոսում են գրեթե անհետացած նոր եբրայերենով, որի ավելի հին տարբերակը լայնորեն տարածված էր Մերձավոր Արևելքում երկու հազար տարի առաջ: Համարվում է, որ այդ լեզվով էր խոսում իր ժամանակակիցների հետ նաև Հիսուս Քրիստոսը: «Ալ Նուսրայի ճակատի» ղեկավարությունը չի թաքցնում Սիրիայում իսլամական էմիրաթ ստեղծելու իր մտադրությունները, որտեղ այլ կրոններ այլևս տեղ չեն ունենա: Մինչ քաղաքացիական պատերազմը քրիստոնյաները Սիրիայում կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011-ից հետո երկրում մոտ 1000 քրիստոնյա է սպանվել, քանդվել են շուրջ 40 եկեղեցիներ և այլ քրիստոնեական հաստատություններ: Շուրջ 300 000 քրիստոնյա փախել է երկրից: Երկու քրիստոնյա հիերարխների վերջին առևանգումը Սիրիայում, կաթոլիկ քահանայի գլխատումը վկայում են, որ դաժանությունը և քրիստոնյաների ճգնաժամը ամբողջ արաբական աշխարհում միայն սաստկանում են: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 126 000 մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Photo: Sana Հղումներ թեմայով. Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |