Բրիտանացի լրագրող․ Ուկրաինայի «վերահաս» պատերազմն Արևմտյան առաջնորդներին պետք չէ10 մարտի 2014 - 20:59 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի «վերահաս» պատերազմն Արևմտյան առաջնորդներին պետք չէ: Նրանք շատ արագ ինչ-որ բան կմտածեն` որևէ քաղաքական հնարք, որը թույլ կտա Ռուսաստանին գրավել Ուկրաինայի մի հատվածը` անվանելով այն ֆեդերատիվ հանրապետություն: Հայտնի չէ` ինչու են մեր մասնակցությամբ տեղի ունեցած նախորդ դարի երկու աշխարհամարտերը մեզնից այդքան հեռու սկսվել: Վստահ եմ, որ 1914-ի հունվարին մարդկանց մեծամասնությունն անկարող էր քարտեզի վրա գտնել Սարաևոն: Բայց մեզնից քանի՞սը... մեկ տարի առաջ կկարողանար քարտեզի վրա գտնել Սիմֆերոպոլը: Իսկ երեք շաբաթ առա՞ջ»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց, քանի որ բրիտանացիները չկարողացան ևս մեկ անարդար քայլ կատարել, ինչպես, օրինակ, Չեխոսլովակիայի դեպքում: «Խոսքը Լեհաստանի մասին է, որը, դժբախտաբար, սահմանակից է ժամանակակից Ուկրաինային»,- նշված է հոդվածում: Հեղինակը տհաճ է անվանում միտքը, որ «չենք կարող Պուտինին թույլ տալ սպառնալ փոքրիկ Ուկրաինային, ինչպես թույլ տվեցինք Հիտլերին սպառնալ Լեհաստանին ու ներխուժել այնտեղ»: Բայց, անխոս, Պուտինը Հիտլերը չէ, և հարկ է մեր ենթագիտակցությունից դուրս մղել Երկրորդ համաշխարհայինը: «Բայց ինձ ապշեցրեց նախորդ շաբաթ Բրյուսելում հավաքված ԵՄ-ի` դեմքի լուրջ արտահայտությամբ խաբեբաների տեսքը: Այդ մարդիկ չունեն պատերազմի փորձ և կարծում են` բավական է միայն հայտարարել սպառնալիքների մասին և կարելի է գնալ տուն` մոռանալով «ճգնաժամի» մասին», - գրում է Ֆիսկը: Իսկ Ուկրաինայի «ճգնաժամը» կամ «վերահաս պատերազմը» մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար, որը պետք է որ մեծ թեթևություն զգացած լինի` տեսնելով` ինչպես Պուտինը նույն վճռականությամբ օգնության ձեռք մեկնեց «ռուսական» Ուկրաինային, ճիշտ ինչպես Սիրիային, ենթադրում է Ֆիսկը: «Ասադին դուր եկավ այն, ինչ տեսավ Սիմֆերոպոլում, թեև նկատեցի, որ նա ոչինչ չասաց Վիկտոր Յանուկովիչի անհաջողության մասին, և դա ինձ չի զարմացնում: Ասադը չի փախչել: Պուտինին, կարծում եմ, դա դուր եկավ ճիշտ այնպես, ինչպես այն փաստը, որ տիկին Քլինթոնը, ինքը Օբաման, Դևիդ Քեմերոնը, պարոնայք Օլլանդն ու Սարկոզին` բոլորը, որ մի քանի տարի առաջ բղավում էին, թե Ասադը կգնա, հեսա կգնա կամ գրեթե գնացել է, լիովին սխալվում էին»,- գրում է լրագրողը: «Իսկ ի՞նչ իրականում մտածեցի, երբ տեսա` ինչպես այս բոլորը հանդիպեցին Բրյուսելում. «Որքան ուժեղ էլ չցավակցենք փոքրիկ պետությանը, որը դեմ առ դեմ հանդիպել է մեծ ու ազդեցիկ հարևանին, չենք կարող ամբողջ Բրիտանական կայսրությունը (կարդա` Եվրամիություն) ներքաշել պատերազմի մեջ», - Ֆիսկը մեջբերում է բրիտանացի վարչապետ Չեմբերլենի 1938-ի ելույթից, գրում է Inopressa-ն: Ռոբերտ Ֆիսկը բրիտանացի լրագրող է, ներկայումս The Independent-ի թղթակիցը Մերձավոր Արևելքում: Մոտ 25 տարի ապրում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ֆիսկը շատ է գրում Հայոց ցեղասպանության և իսրաելապաղեստինյան հակամարտության մասին: Նա եղել է Երևանում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված դասախոսություններ կարդացել: The New York Times-ի կարծիքով`«Ռոբերտ Ֆիսկը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արտասահմանյան թղթակիցն է»: Նա մոտ 30 տարվա արտասահմանյան աշխատանքային փորձ ունի: Նրա ամենաաղմկահարույց ռեպորտաժների թվում են 70-ականների Բելֆաստի դեպքերը, 1979-ին Պորտուգալիայի «Կարմիր մեխակների հեղափոխությունը», 1975-90-թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1979-ի Իրանական հեղափոխությունը, 1990-1991թթ. Իրան-Իրաքյան պատերազմը, 1991-ի Պարսից ծոցի պատերազմը, 2003-ին իրաքյան ներխուժումը: Նա Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Բեյրությում գտնվող արևմտյան երկու լրագրողներից մեկն էր: Ֆիսկը ռեպորտաժներ է պատրաստել նաև արաբաիսրաելյան, Կոսովոյի և Ալժիրի հակամարտությունների ժամանակ: Նա տիրապետում է արաբերենին, երեք անգամ հարցազրույց է վերցրել Ուսամա Բեն Լադենից (1994-1997թթ.): Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |