2 մայիսի 2006 - 14:07 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. ԵԱՀԿ ՄԽ-ն չի պատրաստվում մոսկովյան խորհրդակցություններից հետո այցելել տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում երկօրյա խորհրդակցություններ են անցկացնում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով բյուրոյի նախագահ Թերի Դեւիդսոնը: Նրա խոսքերով, մայիսի 2-3 անցնող խորհրդակցություններին մասնակցում են ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահները` Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասյեն եւ Սթիվեն Մաննը: Կողմերը կքննարկեն ներկա եւ ապագա գործնեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով, ասել է Թերի Դեւիդսոնը: Նա նաեւ հաղորդել է, որ խորհդակցություններից հետո չի ծրագրվում այցելել հակամարտության տարածաշրջան, հայտնում է «Թրենդը»: