Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել

Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Agos թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Էրհան Թունջելը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հրամանով ազատ է արձակվել։ Համապատասխան որոշումը մարտի 8-ին հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական տեղեկատուում։ Էրհան Թունջելը բանտարկված էր Թեկիրդագ փակ բանտում։ Հայ լրագրողի սպանությանը մասնակցելու համար նա ազատազրկվել էր 5 տարի ու 5 ամիս ժամկետով, գրում է Milliyet-ը։

Հարազատ՝ Էլյազիգ քաղաքի օդանավակայանում Թունջելին դիմավորել են հարազատներն ու ընկերները։ Նրա ազատությունը ողջունել է նաև Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Իլկեր Բաշբուգը, ում մարտի 6-ին ազատ էին արձակել։

Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, ում պաշտոնից հեռացրել էին 2014-ի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործի բոլոր նյութերը: Աքաշը պաշտոնից հեռացվել է, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները:

Դատարանի առջև կրկին 18 կասկածյալ կկանգի, որոնցից Էրհան Թունջելն ու Էրսին Յոլչուն առաջին նիստում արդարացվել էին։

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվել էր Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն էր տվել, սակայն Թունջելն ազատ էր արձակվել սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

2012-ի հունվարի 17-ին դատարանը մեղավոր էր ճանաչել 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության էր դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

Photo: Haberturk
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---