2 մայիսի 2006 - 15:55 AMT
Կալիֆորնիայում քննարկում են նահանգի դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հնարավորությունը
Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Դարիո Ֆրոմմերը մի օրինագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է հայերենի ուսուցանում նահանգի պետական դպրոցներում: Գլենդեյլն ու Բերբանկը ներկայացնող օրենսդիրը կոչ է անում այս նախագծով անցկացնել հայերեն լեզվի ուսուցիչների որակավորում, որպեսզի մեծ թվով մասնագետներ ստանան Կալիֆորնիա նահանգում հայոց լեզու դասավանդելու իրավունք: Միայն դպրոցներում սովորում է հայ 3904 երեխա, ովքեր խոսում են միայն հայերեն: Դա կազմում է աշակերտների 49 տոկոսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: