Էշթոնն այցելել է Սպահանի հայկական Մայր տաճար

Էշթոնն այցելել է Սպահանի հայկական Մայր տաճար

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Իրան կատարած այցի ժամանակ եղել է Նոր Ջուլֆայի հայկական Մայր տաճարում: Էշթոնը 350-ամյա սբ Ամենափրկիչ վանք է այցելել պատարագի ժամին` Իրանի պաշտոնական այրերի և հայկական համայնքի ղեկավարների ուղեկցությամբ: Սպահանի հայոց պատրիարքարանի ղեկավար եպիսկոպոս Բաբկեն Չարյանը կոչ է արել ԵՄ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը` մատնանշելով Մարդու իրավունքների Եվրադատարանի` ցեղասպանության ժխտումն արդարացնող որոշումը:

Պատրիարքարանի ղեկավարը ծանոթացրել է Քեթրին Էշթոնին հայկական համայնքի կյանքին` ընդգծելով, որ Իրանը հանդուրժողականության ու տարբեր կրոնների համակեցության օրինակ է, իսկ հայերը Իրանում հաստատվել են երկրի` իսլամ ընդունելուց դեռևս 400 տարի առաջ: «Իսլամ դավանող մեր քույրերն ու եղբայրները մեզ սիրով ու հարգանքով են վերաբերվում, և մենք բարձր ենք գնահատում Իրանի իշխանությունների ջանքերը հայկական եկեղեցիների ու մշակությաի արժեքների պահպանման գործում»,- ընդգծել է եպիսկոպոսը` հիշեցնելով, թե ինչպես հարևան Ադրբեջանը մի քանի տարի առաջ ավերեց Հին Ջուլֆայի հնագույն հայկական խաչքարերը: Նա հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանը կդատապարտի վանդալիզմը, որպեսզի կանխարգելի նման մշակութային ցեղասպանության կրկնությունը հետագայում: Իր հերթին Էշթոնը վստահեցրեց, որ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակից է և կիսում է հոգևորականի մտահոգությունը, գրում է Asbarez-ը:

Ավելի ուշ հյուրերն այցելեցին վանքի թանգարանը, որտեղ ԵՄ ներկայացուցչին ցույց տվեցին հնագույն եկեղեցական արտեֆակտեր, այդ թվում` նկարազարդված ձեռագրեր ու ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի ամենահին տպագրական մեքենան: Բարոնուհի Էշթոնին նաև ծանոթացրել են Հայոց ցեղասպանության պատմությանն ու Իրանի հայկական համայնքի կյանքին: Քեթրին Էշթոնը գրառում է թողել թանգարանի պատվավոր այցելուների գրքում:

Իրանի հայկական համայնքը աշխարհում հնագույններից մեկն է: Իրանում գործում են 3 գլխավոր հայկական համայնքներ, որոնք գտնվում են Թեհրանում, Իրանական Ադրբեջանում ու Նոր Ջուլֆայում(Սպահան): Նրանց միջև կապն ուղիղ է և անընդհատ: Իրանի հայերը երկրի ամենամեծաքանակ կրոնական փոքրամասնությունն են: Տարբեր գնահատականների համաձայն նրանց թիվը տատանվում է 100-150 000-ի սահմաններում:

Photo: Asbarez
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---