2 մայիսի 2006 - 18:31 AMT
Երեւանում կկայանա համաժողով` նվիրված Հայաստանի ԵԽ-ին անդամակցելու 5-ամյակին
Մայիսի 5-ին Երեւանում կկայանա «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը. անդամակցության հինգ տարի» խորագրով համաժողով: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net-ին, համաժողովի աշխատանքներին մասնակցելու են ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության, մամուլի ինչպես նաեւ միջազգային համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովը կամփոփի «Համագործակցության բազմաթիվ հարթությունները. Հայաստանի ներդրումը եվրոպական չափանիշների կերտման գործընթացին» խորագրով քննարկումը, որին կմասնակցեն Հայաստանին առնչվող Եվրոպայի խորհրդի ծրագրերի իրականացման ոլորտում ներգրավված մասնագետներ: Նշենք, որ Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001 թվականի հունվարի 25-ին: