Տորոնտոյում կվերաթողարկվի ցեղասպանության մասին ամսագիրը

Տորոնտոյում կվերաթողարկվի ցեղասպանության մասին ամսագիրը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների ու Հայոց ցեղասպանության միջազգային ինստիտուտը (IIGHRS) Տորոնտոյում վերսկսել է ցեղասպանությունների հետազոտմանը նվիրված ամսագրի հրատարակումը: «Ցեղասպանության միջազգային հետազոտություններ» (GSI) ամսագիրը IIGHRS պաշտոնաթերթն է: Այն նվիրված է նորարարական հետազոտություններին, վերլուծություններին և ցեղասպանության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի, դրանց կանխարգելման ուղղված տարբեր մոտեցումների քննարկմանը: Այն ձգտում է բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ: Ներկայացվող ամսագիրը միջդիսցիպլինար է և ունի համեմատական բնույթ: GSI-ն համացանցում հասանելի կլինի 2014-ի մարտից, իսկ տպագիր ձևաչափով` ապրիլից:

Առաջին համարում կուսումնասիրվի Դարֆուրում ցեղասպանության «կանխարգելման անարդյունավետությունը», իսկ 2014-ի սեպտեմբերին լույս տեսնող երկրորդ համարում կուսումնասիրվեն ցեղասպանություն երևույթի ընդհանուր կողմերը:

Երրորդ համարը կթողարկվի 2015-ի մարտին: Դա կլինի հատուկ թողարկում` նվիրված Օսմանյան կայսրությունում քրիստոնեաների ցեղասպանությանը: 2015-ի ապրիլին կլրանա ХХ դարի առաջին` Հայոց ցեղասպանության 100-ամյակը: 2015-ի սեպտեմբերին կհրապարակվի 4-րդ համարը` նվիրված ցեղասպանությունների քաղաքական-տնտեսական կողմերին:

Զորյան ինստիտուտը միավորում է երկու շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտներ՝ Քեմբրիջի (Մասաչուսեթս)` հիմնադրված 1982-ին և Կանադայի Զորյանի ինստիտուտը` հիմնադրված 1984-ին: Ինստիտուտի հետազոտությունները վերաբերում են հետևյալ երեք բնագավառներին՝ ցեղասպանության ուսումնասիրություններ, սփյուռքի ուսումնասիրություններ և Հայաստանի քաղաքականության ուսումնասիրություններ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---