Հրազդան գետը սևացել է Երևան ՀԷԿ-ի ավազանի դատարկման հետևանքով

Հրազդան գետը սևացել է Երևան ՀԷԿ-ի ավազանի դատարկման հետևանքով

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, որի հետևանքով Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչև Երևանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա: Ժամեր անց Հրազդան գետի նշված հատվածում ջուրն ամբողջովին սևացել էր:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում «Երևան ՀԷԿ-1»-ից հաստատեցին, որ ջրի սևանալու պատճառը ՀԷԿ-ի ջրամբարի դատարկումն է եղել: «Երեկ ենք ջուրը դատարկել: Ջրամբարի տակ տիղմային նստվածքներ կար, դրանք էլ ենք դատարկել, հո չէինք պահելո՞ւ: Դրանից էլ սևացել է»,- ասաց «Երևան ՀԷԿ-1»-ի հերթափոխի պետ Մինաս Հայրապետյանը` վստահեցնելով, որ տիղմային նստվածքները բացարձակ անվնաս են շրջակա միջավայրի համար:

Բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով, այդ նստվածքներն, ամենայն հավանականությամբ, շրջակա միջավայրի համար իրոք վնասակար չեն: «Եթե այդ նստվածքները բնական ճանապարհով են առաջացել, պետք է որ վնասակար չլինեն, սակայն դա միանշանակ չէ: Գուցե ժամանակի ընթացքում այդտեղ ծանր մետաղներ են կուտակվել, որոնց առկայությունը պետք էր բացթողումից առաջ ստուգել, փորձաքննություն անցկացնել: Իսկ հիմա արդեն ոչ ոք չի կարող ասել` բացթողումն ինչ ազդեցություն կունենա: Սակայն, կարծում եմ, առանձնապես մեծ վնաս էկոլոգիային չի հասցվի»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Ավելի վաղ ԷկոԼուրը հայտնել էր, որ աղտոտվածությունից և գարշահոտությունից մարդիկ անգամ չեն ցանկանում գետին մոտ գալ: Տեղի ռեստորանային համալիրների տարածքում գտնվող ջրլող թռչունները դուրս են եկել ջրից, իսկ ձկներ գետում ընդհանրապես չեն երևում:

Photo: ecolur
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---