«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը շարունակում է բարձրացնել աշխատակիցների մասնագիտական որակավորումը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը շարունակում է բարձրացնել աշխատակիցների մասնագիտական որակավորումը

PanARMENIAN.Net - 2013-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կադրային քաղաքականությունն ուղղված է եղել անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացմանն ու արդյունավետ աշխատանքի համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Տարեվերջի դրությամբ բանկն ուներ 487 աշխատակից (215-ը գլխամասային գրասենյակում և 272-ը` մասնաճյուղերում), ընդ որում` անձնակազմի թվաքանակը 2013-ին աճել է 6,5%-ով, հայտնում են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից:

Բանկում ամեն տարի անցկացվում է անձնակազմի կանոնավոր գնահատում, որը թույլ է տալիս գնահատել աշխատակցի կատարած աշխատանքը և որոշել նրա գիտելիքների զարգացման աստիճանը: 2013-ին կանոնավոր գնահատման արդյունքներով 20 աշխատակից ստացել են պաշտոնի առաջխաղացում և 119 աշխատակից` պաշտոնային դրույքաչափի բարձրացում: 2013-ին բանկը պարբերաբար կազմակերպել է սեմինարներ` ուղղված աշխատակիցների վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը: Արտաքին կազմակերպություններում անցկացված վերապատրաստումների թիվը կազմել է 108, որից 96` Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացածը` արտերկրում: Հատուկ ուշադրույթյուն է դարձվել Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վերապատրաստմանը` ISO 9001:2008 Որակի կառավարման համակարգի միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև` բանկի բոլոր մասնաճյուղերի աշխատակիցների վերապատրաստմանը` ISO 27001:2005 Տեղեկատվական անվտանգության ստանդարտներին համապատասխան:

Բացի այդ, ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար մասնագետների կողմից անցկացվել է 18 կենտրոնացված սեմինար` նվիրված բանկում գործող ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին: Յուրաքանչյուր աշխատակցի համար մշակվել են զարգացման անհատական ծրագրեր, որոնք ներառում են 2014-ի համար առաջադրված նպատակներն ու խնդիրները: Այս ամենը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել Առէկսիմբանկի աշխատակիցների որակավորումն ու մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես և հաճախորդների սպասարկման որակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---