Վարշավայում կազմավորվել է Լեհաստանի հայ ազգային կոմիտե

Վարշավայում կազմավորվել է Լեհաստանի հայ ազգային կոմիտե

PanARMENIAN.Net - Եվրոպայում հայկական արդարության ու ժողովորդավարության ֆեդերացիայի (EAFJD) և Եվրոպայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ(ANC of Europe) Վարշավայում կազմավերվել է Լեհաստանի հայ ազգային կոմիտե (ANC Poland): Գործադիր տնօրեն է նշանակվել Գասպար Կարապետյանը:

Ինչպես գրում է Asbarez-ը, ANC of Poland-ի ծրագրում հայ ազգի խնդիրների ու պահանջների մասին Լեհաստանի հասարակական-քաղաքական դաշտում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է: Կոմիտեն սերտ կապեր է պահպանելու Լեհաստանում Հայաստանի դեսպանության և արդեն իսկ գործող հայկական կազմակերպությունների հետ: ANC of Poland-ը ողջունում է համայնքի կողմից ցանկացած առաջարկ և հուսով է, որ հայրենակիցներն ակտիվորեն կսատարեն կոմիտեն: ANC of Poland-ի առաջին նիստին ընդունվել է օրակարգ և առաջիկա ամիսների աշխատանքային պլան:

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ-ի ամենամեծ ու ազդեցիկ հայ-ամերիկյան կազմակերպությունն է: Այն զբաղվում է հասարակական գործունեությամբ ու կառավարական հարաբերություններով: ANCA-ն ԱՄՆ-ում հայ ազգի գլխավոր ներկայացուցիչն է: Այն նաև Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչն է ու Հայ դատի գրասենյակը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---