2 մայիսի 2006 - 20:14 AMT
Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ջեբ Բուշը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ջեբ Բուշը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ «օսմանյան թուրքերը զանգվածային ոչնչացման են ենթարկել մեկ եւ կես միլիոն հայերի, որոնք դարձել են Ցեղասպանության զոհ»,-ասվում է ուղերձում: Ըստ հաղորդագրության, ապրիլի 24-ը Ֆլորիդայի նահանգում հայտարարվել է «Հայ զոհերի հիշատակի օր»: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, չնայած հսկայական ճնշմանը, պաշտոնավարման օրվանից մինչ այժմ ապրիլի 24-ի իր հայտարարություններում չի օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը: