Թուրքիայում ստեղծվել է հայ գրող Նիշանյանի պաշտպանության միջազգային կոմիտե18 մարտի 2014 - 13:18 AMT PanARMENIAN.Net - 2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նիշանյանը գտնվում է թուրքական բանտում: Պատժի դաժանությունն ու չհիմնավորվածությունը և նոր դատական հետաքննությունների սպառնացող վտանգը դրդել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե: Կոմիտեն կարծում է, որ Նիշանյանի պատժաչափը արդարադատության հանդեպ ծաղրանք է և անընդունելի պատիժ ինքնաարտահայտման ազատության համար, գրում է Asbarez-ը: Կոմիտեն Նիշանյանին ազատազրկելը համարում է նախապաշարումների ու չարության արտահայտում: «Այս ակնհայտ դաժան վերաբերմունքը մոտիվացվում է նրանով, որ նա այլախոհ է և մտավորական, որը պայքարում է կասկածելի տեսությունների ու պաշտոնական պատմագրության դեմ, որը թուրքական պետության մտածողության արդյունք է»,- ասվում է Կոմիտեի հայտարարության մեջ: Միջազգային կոմիտեն կոչ է անում թուրքական իշխանություններին ազատ արձակել Նիշանյանին ու դադարեցնել նրա դեմ ուղղված ահաբեկման, հետապնդման ու դաժանության ակցիաները:Կոմիտեն կոչ է անում միջազգային կառույցներին ու իրավապահ կազմակերպություններին դատապարտել դատարանի վճիռն ու պայքարել Սևանի ազատության համար: Կոմիտեն հայտարարում է, որ հարցը բարձրաձայնելու համար կազմակերպելու են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում, և կոչ անում բոլոր ցանկացողներին միանալ իրենց: 2011-ի մարտի 9-ին Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից որպես ապօրինի կառույցներ: Ինքը Նիշանյանն ընկալում է այդ որոշումը որպես ակցիա` ուղղված իր դեմ: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ ինքը ողջ է: Նիշանյանն իր շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին: 2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»: 2010-ին Նիշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Նիշանյանի մեկնաբանությունները «ստորացնում են Թուրքիայի Հանրապետությանը»: 2012-ին «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիային անվանեց «լրագրողների ամենամեծ բանտը»: Նիշանյանը կրում է պատիժը 2014-ի հունվարի 2-ից: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |