3 մայիսի 2006 - 15:02 AMT
Արկադի Ղուկասյանը ցավակցություն է հայտնել ավիավթարից զոհվածների ընտանիքներին
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ցավակցություն է հայտնել Սոչիի մերձակայքում ավիավթարից զոհված ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին: «Իմ խորին ցավակցությունն են հայտնում Երեւան-Սոչի չվերթը կատարող ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին: Այս ծանր պահին ցանկանում եմ նրանց տոկունություն եւ համբերություն»,-ասված է ԼՂՀ նախագահի ուղերձում: