Մահացել է քանդակագործ Արա Շիրազը

Մահացել է քանդակագործ Արա Շիրազը

PanARMENIAN.Net - Մարտի 18-ի առավոտյան գլխուղեղի ինսուլտի հետևանքով քսան օրից ավելի հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը։

Բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդի Արամազդ Կարապետյանը ծնվել է Երևանում 1941-ի հունիսի 8-ին: 1966-ին ավարտել է Երևանի թատերական արվեստի ինստիտուտը: Հայաստանում և արտերկրում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, 1968-ից եղել Հայաստանի Նկարիչների միության անդամ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր:

Նրա հայտնի գործերից են «Պարույր Սևակ» (1974թ.), «Եղիշե Չարենց» (1977թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980թ.), «Հովհաննես Շիրազ» (1989թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989թ.), «Վիլյամ Սարոյան» (1991թ.), «Վազգեն Առաջին» (2008թ.) և այլն: Գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում: 1977-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979-ին` ՀԽՍՀ Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, հետագայում` ժողովրդական նկարչի կոչմանը: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ, 1987-ին ընտրվել Հայաստանի Նկարիչների միության նախագահ, իսկ 2009-ին արժանացել ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---