3 մայիսի 2006 - 15:11 AMT
ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ա-320 ինքնաթիռի վթարի փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի փաստով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Գուրգեն Ղամբարյանը: Նրա խոսքերով, քրեական գործ է հարուցել Հայաստանի Քրեական օրենսգրքի 241 հոդվածով (տրանսպորտի երկաթուղային, օդային կամ ջրային ձեւերի անվտանգության եւ շահագործման կանոնների խախտում):