Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին: Կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացանք Երեւան-Սոչի ուղերթի օդանավի կործանման - բազմաթիվ զոհերի մասին: Սգում ենք այս մեծ ու անսպասելի կորուստը աղետից զոհվածների հարազատների եւ համայն մեր ժողովրդի հետ: Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի` Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին: Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային բարձունքներում լույսերի մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ պարգեւի երանական խաղաղություն: Հայցում ենք, որ Տերը Սուրբ Հոգու շնորհով համբերություն եւ մխիթարություն պարգեւի հանգուցյալների հարազատներին` վերապրելու կորստյան վիշտը: Մշտահունչ աղոթք եւ աստվածային օրհնություն աղետից զոհվածների հիշատակին»,-հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---