Հարձակվել են Սիրիայում հայկական թաղամասների վրա (վիդեո)

Հարձակվել են Սիրիայում հայկական թաղամասների վրա

PanARMENIAN.Net - Մարտի 21-ի առավոտյան սիրիական Քեսաբն ու շրջակա գյուղերի վրա հարձակվել են թուրքական «Ալ Նասրա» և «Ալ Իսլամիէ» ճակատները: Ընդդիմադիր զինյալներն ամիսներ շարունակ համախմբված էին այդ գոտու շուրջ ու Քեսաբի վրա հարձակվել են Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերով, տեղեկացնում է «Բերիո լուրերը»: Նրանք կրակել են բնակավայրերի ուղղությամբ, Քեսաբում գնտվող բազմաթից հայեր այլ շրջաններում են ապաստանել, մեծամասնությունը՝ Լաթաքիայի Ս.Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող ազգային կառույցներում։

Սիրիական բանակի ջոկատները հասել են շրջան, իսկ օդուժը հարվածել է ընդդիմադիրների հավաքատեղիներին: Հարձակվողների նպատակը Քեսաբի հարևանությամբ գտնվող Սև աղբյուր գյուղն էր։ Բախումների արդյունքում զոհեր կան։

Բեյրութի Aztag թերթի փոխանցմամբ, սիրիական բանակը պաշտպանել է ավանն ու հետ մղել զինյալներին: Եվս մեկ միջադեպ էլ եղել է Հալեպի հայկական թաղամասում, որը վերջին 4 օրերի ընթացքում նույնպես ակտիվ գնդակոծում էին։ Բախումների արդյունքում հայ երեխա է վիրավորվել՝ Խաչիկ Գաբրիելյանը։ Հայկական թաղամասերին նույնպես մեծ նյութական վնաս է հասցվել։

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 126 000 մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Երկուսուկես տարվա ընթացքում Սիրիայում ավելի քան 70 հայ է զոհվել։ Սիրիայում հայերն ապրում են հիմնականում Հալեպում ու Դամասկոսում։ Մինչև պատերազմի սկիզբը տեղի հայկական համայքում մոտ 80 հազար մարդ կար։ Այժմ Սիրիան լքել է մոտ 20 հազար հայ՝ նրանք մեկնել են Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ։

Photo: Perio news
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---