3 մայիսի 2006 - 18:01 AMT
Մահացածների ընտանիքներին օգնելու նպատակով Հայաստանի խորհրդարանում հանձնաժողով է ստեղծվել
Հայաստանի խորհրդարանի ներքո մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծել աշխատանքային հանձնախումբ` հետեւյալ կազմով` Հովհաննես Մարգարյան, Հովիկ Աբովյան, Ոստանիկ Մարուխյան, Աղասի Արշակյան, Մնացական Պետրոսյան, Վլադիմիր Բադալյան եւ Էդմունդ Ծատուրյան:

ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, առաջիկայում հարց է ծագելու մահացածների դիակների տեղափոխման առումով եւ այդ կապակցությամբ հանձնաժողովը ամեն հնարավորը: Խորհրդարանկանները նաեւ զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով դրամահավաք կկազմակերպեն: Խորհրդակցության ժամանակ առաջարկվել է մայիսի 4-ին Աժ նիստ չանցկացնել, հաղորդում է ՀՀ ԱԺ մամոլ ծառայությունը: