Պուտինին է ներկայացվել ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը

Պուտինին է ներկայացվել ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը վավերացման համար նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատմանն է ներկայացրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագիրը: Պայմանագիրը վերաբերում է գործակցությանը սպառազինության ու ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, շահագործման ժամկետների երկարացման ոլորտում, ինչպես նաև ուտիլիզացիայի վերաբերյալ, հայտնում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը:

ՌԴ նախարարների կաբինետը հավանություն էր տվել պայմանագրին և փոխանցել է այն նախագահին վավերացման ներկայացնելու համար փետրվարի 28-ին:

«Պայմանագրով նախատեսվում է բարենպաստ ռեժիմ սահմանել կողմերի համագործակցության համար սպառազինության և ռազմատեխնիկայի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետների երկարացման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

ՀՀ խորհրդարանը վավերացրել էր ամռանը ստորագրված պայմանագիրը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:

2013-ի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ-ն ու ու ՌԴ-ն ստորագրել էին ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

ՌԴ կողմից փաստաթուղթը ստորագրեց Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, իսկ հայկական կողմից՝ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերը միմյանց ռազմական նշանակության արտադրանքը կառաքեն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, ինչ սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրը իրավունք է վերապահում ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու կիրառումն ըստ նշանակության, որի կարգը կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ կողմերը պայմանավորվել են, որ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կստեղծվեն նաև սահմանապահների ու ԱԻՆ մասնագետների պատրաստման կենտրոններ: Հայաստանի ՊՆ-ն Ռուսաստանի օգնությամբ կստեղծի վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ըստ որոշ տվյալների, ուղիղ գնումներ են նախատեսվում ՌԴ ռազմական գործարաններից: 2013 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում ՀԱՊԿ ծրագրի շրջանակում բացվեց «Կամազ-Հայաստան» սպասարկման կենտրոնը, որտեղ զինտեխնիկա է վերանորոգվելու: «ՀԱՊԿ շրջանակներում գործակցության հիմնական ուղղություններից այսուհետ կլինի կազմակերպության անդամ երկրների տարածքում սպառազինության ու զինտեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների բացումը»,- նախօրեին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---