3 մայիսի 2006 - 20:21 AMT
Վ. Պուտինը կարգադրել է ՌԴ կառավարությանը օգնել ավիվթարում զոհվածների ընտանիքներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ՌԴ կառավարությանը օգնել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի վթարում զոհվածների ընտանիքներին, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մալո ծառայությունը: Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների որոշմամբ երկու երկրներում էլ 2006թ. մայիսի 5-ը սգո օր է հայտարարվելու: