ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է ընդունել Samsung GALAXY S5-ի նախնական պատվերներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է ընդունել Samsung GALAXY S5-ի նախնական պատվերներ

PanARMENIAN.Net - Այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ում կարելի է Samsung GALAXY S5 նորագույն սմարթֆոնի նախնական պատվեր կատարել երկու տարբերակով.

1.​ Առցանց` ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում,

2.​ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման 3 կենտրոն այցելելով (Հյուսիսային պողոտա 6, Ամիրյան 3, Սայաթ-Նովա 12):

Նախնական պատվեր կարելի է կատարել տասնօրյա ժամկետում` մարտի 31-ից մինչև ապրիլի 10-ը: Ապրիլի 11-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կսկսի Samsung GALAXY S5 սմարթֆոնի վաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այս սմարթֆոնը պատվիրած հաճախորդները Samsung Armenia-ի կողմից նվեր կստանան S View պատյան: Մանրամասն տեղեկությունների համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---