Ապրիլի 4-ին Մոսկվայում կսկսվի Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումը 1 ապրիլի 2014 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-4-ն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ապրիլի 2-ին նախարարը ելույթ կունենա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսաորադասախոսական կազմի առջև: Ապրիլի 3-ին նախարարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների գործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ապրիլի 4-ի երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ապրիլին կայանալիք հանդիպման մասին ավելի վաղ համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) ու Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ Հաագայում մարտի 23-24-ին երկու երկրների նախագահների հետ հանդիպումների արդյունքում։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հաագայում այդ օրերին անցնում էր Միջուկային անվտանգության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 5000 պատվիրակ, այդ թվում նաև աշխարհի 58 երկրի առաջնորդ: Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացրել են արտգործնախարարների հետ իրականացված աշխատանքներն այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել էին նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպմանը: Միջնորդներն ընդգծել են սահմանին ու շփման գծում հրադադարի խախտման ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել խուսափել ամպագորգոռ հռետորաբանությունից, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: «Մենք հանդիպեցինք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահների մակարդակով հանդիպման մասին, ժամկետները կճշտվեն», -գրել է նա: Ավելի վաղ Նիդերլանդներում հանդիպել էին երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ուորլիքի հերթական գրառման համաձայն, հանդիպումը դրական էր եղել, «հաստատուն խաղաղությունն էլ հնարավոր է»: Եվս մեկ գրառման մեջ ամերիկացի համանախագահը գրել է․ «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 22-ից մարտի 11-ը մի շարք հանդիպումներ են ունեցել Փարիզում ու Մոսկվայում, այդ թվում ՌԴ պաշտոնատար անձանց հետ: Ըստ նրանց տարածած հաղորդագրության, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներում շարունակել են աշխատանքը 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարները հաստատել էին գոյություն ունեցող հարցերը լուծելու ու գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունը: Միջնորդներն ընդգծել են համագործակցությունն ու բարձր մակարդակի բանակցությունները շարունակելու կարևորությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան ապրիլին: Ավելի ուշ ամերիկացի համանախագահ Ուորլիքը բարձր գնահատեց Մոսկվայում անցած բանակցությունները: «ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին կաշխատեն խաղաղության հասնելու համար», - գրել է նա Twitter-ում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |