4 մայիսի 2006 - 14:10 AMT
Թուրքմենստանի նախագահը ցավակցական նամակ է հղել Հայաստանի նախագահին
Թուրքմենստանի նախագահ Սապարմուրդ Նիյազովը ցավակցական նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին անցած գիշեր Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հաղորդում է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատան մամլո ծառայությունը: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սեւ ծովում «Արմավիա» ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով կան բազմաթիվ մարդկային զոհեր: Ցանկանում եմ տոկունություն եւ արիություն, խնդրում եմ իմ անկեղծ ցավակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին»,-ասվում է Թուրքմենստանի նախագահի ուղերձում: