Նախարարությունը Ջերմուկում ծառահատման ու ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն չի տվել 4 ապրիլի 2014 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկ քաղաքի հարակից տարածքում ծառահատման դեպքերի մասին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունից պարզաբանում են տարածել` նշելով, որ նախարարությունն ու նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում ծառահատման կամ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն տալ, քանի որ դա գերատեսչության ու դրա ղեկավարի լիազորություններից դուրս է: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ ըստ իրենց տեղեկությունների` բնապահպանության նախարարը Ջերմուկում մոտ 400 ծառ հատելու և ՀԷԿ կառուցելու թույլտվություն է տվել։ Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով` «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում։ Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի։ «ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում տալիս է ՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում և թույլտվություն չի ստացել»,- ասվում է հայտարարության մեջ: ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով բացել է թեժ գծի հանձնարարական և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը և խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |