ՎիվաՍել-ՄՏՍ-ը խթանում է այլընտրանքային էներգիայի օգտագործումը մարզերում 4 ապրիլի 2014 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքում մեկնարկել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծրագիրը: Նախագծի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որը կիրականացվի Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերի չորս համայնքներում, բաղկացած է երկու մասից` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: «Ծրագիրը հնարավորություն է ընձեռում բարձրացնել համայնքի բնակիչների կենսամակարդակը՝ խնայողաբար օգտագործելով բնության բարիքները և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով շրջակա միջավայրի հանդեպ: Կայուն զարգացման ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեսլականի հիմքում սեփական գյուղում երկարաժամկետ արդյունք խոստացող տարատեսակ հնարավորությունների ստեղծումը և պահպանումն են»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 70 միլիոն ՀՀ դրամ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |