ԵԱՀԿ ՄԽ-ն Սարգսյան-Ալիև հանդիպում է նախապատրաստում

ԵԱՀԿ ՄԽ-ն Սարգսյան-Ալիև հանդիպում է նախապատրաստում

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Մոկսվայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Բանակցություններին քննարկվել է առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումներըԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Ապրիլին կայանալիք հանդիպման մասին ավելի վաղ համատեղ հայտարարության մեջ տեղեկացրել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Հաագայում մարտի 23-24-ին երկու երկրների նախագահների հետ հանդիպումների արդյունքում։ Հանդիպումներին մասնակցել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հաագայում այդ օրերին անցնում էր Միջուկային անվտանգության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 5000 պատվիրակ, այդ թվում նաև աշխարհի 58 երկրի առաջնորդ:

Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացրել էին արտգործնախարարների հետ իրականացված աշխատանքներն այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել էին նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:

Միջնորդներն ընդգծել էին սահմանին ու շփման գծում հրադադարի խախտման ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել խուսափել ամպագորգոռ հռետորաբանությունից, ինչը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:

Ավելի վաղ Նիդերլանդներում հանդիպել էին երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ուորլիքի հերթական գրառման համաձայն, հանդիպումը դրական էր եղել, «հաստատուն խաղաղությունն էլ հնարավոր է»: Եվս մեկ գրառման մեջ ամերիկացի համանախագահը գրել է․ «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»:

Photo: James Warlick's Twitter Page
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---