Ապրիլի 24-ը Բուենոս Այրեսում առաջարկում են հայտարարել ХХ դարի առաջին ցեղասպանության օր![]() 5 ապրիլի 2014 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդն ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ ընդունել է Վիրջինիա Գոնսալեսի ու Ռաքել Հերերոյի օրինագիծը, որն առաջարկում է ապրիլի 24-ը հայտարարել ХХ դարի առաջին ցեղասպանության օր: Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, խորհուրդը նաև ընդունել է Պաբլո Ֆերեյրայի նախագիծը, որով կրթության նախարարությանն առաջարկվում է այդ օրը տարբեր ժողովրդների հանդեպ հանդուրժողականության դասեր անցկացնել: «Կրթությունը կարևոր փուլ է մարդու իրավունքները հարգելու ու պաշտպանելու ուսուցման գործում: Ուստի, շատ կարևոր է աջակցել կրթական գործընթացում ցեղասպանության մասին տեղեկությունների ընդգրկմանը: Մենք պետք է ոչ միայն հիշենք այդ փաստերը, այլ նաև ծանոթ լինենք այն պայմաններին, որոնք հնարավոր դարձրեցին այդ վայրագ ու անմարդկային գործողությունները», -ասվում է Ֆերեյրայի հայտարարության մեջ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կնշեն նաև Նիդերլանդներում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), ապրիլի 22-ին Հաագայում կսկսվի բողոքի ակցիա ընդդեմ Օսմանյան կայսրության հանցագործությունների ու ժամանակակից Թուրքիայի գործողությունների սիրիական Քեսաբում: Ակցիան կմեկնարկի Հոլանդիայի խորհրդարանի մոտ, որտեղից ցուցարարներն երթով կգնան դեպի Նիդերլանդներում Թուրքիայի դեսպանություն: Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա: Այժմ այնտեղ ապաստան է գտել մոտ 1800 հայ: Հայկական եկեղեցու խաչի փոխարեն կանգնեցվել է իսլամիստների սև դրոշը: Քեսաբի հայ բնակչության շրջանում զոհեր չկան: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |