Մարտի 30-ից ապրիլի 5-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց![]() 5 ապրիլի 2014 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր: Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»: Մարտի 27-ից լույս 28-ի գիշեր ադրբեջանական դիրքերից ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը։ Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով, կրակոցները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ երկու ժամ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մի քանի ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ու ինտենսիվ կրակել։ Ավելի վաղ ադրբեջանական APA-ն գրել էր, թե «Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ կողմից իրականացված ինտենսիվ կրակահերթերի արդյունքում ադրբեջանցի զինծառայող ու քաղաքացիական անձ է վիրավորվել»: Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերից մարտի 29-ին էլ տեղեկություններ են եղել, թե ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կրակահերթ է արձակում հայկական գյուղերի ուղղությամբ: Կրակի տակ են հատկապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Պառավաքար գյուղերը: Արծրուն Հովհաննիսյանն այդ տեղեկությունները մեկնաբանելիս նշել է, որ ադրբեջանցիները վերջին օրերին բավականին ակտիվացել է՝ հավելելով, որ կրակ է բացվում ոչ միայն մարտական հենակետերի, այլև բնակավայրերի ուղղությամբ: Հակառակորդը հիմնականում կրակ է բացում խոշոր տրամաչափի զենքերից, ակտիվ են նաև դիպուկահարները: Հայկական ստորաբաժանումները հրաման ունեն ամեն գնով կասեցնելու ադրբեջանական կողմի ագրեսիան, ՊՆ-ն հակառակորդին լռեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր է ձեռնարկում: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |