6 04.04.14 - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը կնքեցին պայմանագիր Հայաստանում երկրորդ ԱՏԳ ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրվել է 5 ապրիլի 2014 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը ապրիլի 5-ին պայմանագիր են կնքել Երևանի Կաշեգործների փողոցում գտնվող գույքային համալիրի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպման մասին: Ազատ տնտեսական գոտում աշխատանքներ են իրականացվելու ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտում: Նախարարի խոսքերով ազատ տնտեսական գոտում աշխատելու է մոտ 120 ընկերություն և ստեղծվելու է մոտ 1500 նոր աշխատատեղ: Վահրամ Ավանեսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Էյ Ջեյ Էյ» ընկերությունը 10,72 մլն դոլար է ներդնելու ազատ տնտեսական գոտում. «Որպեսզի ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ և ապահովվի ընկերությունների արդյունավետ աշխատանքը»: Վահրամ Ավանեսյանը հույս է հայտնել, որ նոր ազատ տնտեսական գոտին կսկսի գործել 2015 թվականից: Ընկերության տնօրեն Արտակ Ուդումյանն իր հերթին նշել է, որ այս տնտեսական գոտին նոր բնագավառ է, չնայած Հայաստանում արդեն մի ազատ տնտեսական գոտի գործում է: «Միևնույն է՝ ոսկերչությունն իր յուրահատկություններն ունի և ստեղծելով նման կառույց, կհանդիպենք հարցերի, որ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է ստեղծել Հայաստանում հզոր ոսկերչական կենտրոն և կարողանալ այն հասցնել համաշխարհային մակարդակի»,- ասել է նա, գրում է «Առավոտ»-ը: Ոսկերչության ԱՏԳ ստեղծելու մասին որոշումը Կառավարությունն ընդունել էր փետրվարի 27-ի նիստում։ Գործադիրը հաստատել էր ԱՏԳ տարածքի սահմանագիծն ու ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը Հայաստանում, ոլորտի ԱՏԳ հիմնումն ու դրա գործունեության մեկնարկի թույլատրումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել էր, որ հարցը քննարկվել է Երևանում 2013-ի հոկտեմբերին համաշխարհային ոսկերիչների մեծ համագումարին: 2013-ի հոկտեմբերին Երևանում «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը ներկայացնելով միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը հայտարարել էր, որ «Yerevan Show-2013» ոսկերչական չորրորդ ցուցահանդեսը կանցնի արդեն ԱՏԳ տարածքում: Նրա խոսքով՝ նախագծի շնորհիվ Հայաստանը կդառնա ոսկերչական ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոններից մեկը: Կառավարության 2013-ի հուլիսի 18-ի որոշմամբ առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը դարձավ «Սիտրոնիկս Հայաստան» ՓԲԸ-ն, իսկ 2013-ի օգոստոսին արդեն բացվեց Հայաստանում առաջին ԱՏԳ-ն: Այդ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում: ԱՏԳ-ում ներդրողները ստանում են այնպիսի արտոնություններ, որոնք չկան գործնականում աշխարհի ոչ մի ԱՏԳ-ում: Շահագործող ընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Սակայն սոցվճարումները կատարվում են ըստ Հայաստանում գործող կարգի, այդ թվում, հաշվի առնելով, որ 2013-ի հունվարի 1-ից գործատուն մեկ միասնական եկամտահարկ է մուծում, որտեղ ներառվում են նաև սոցվճարումները: Բացի այդ, չկան արժութային սահմանափակումներ, բայց կա կապիտալի շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |