Հաղթելով թուրք ըմբիշին՝ Արթուր Ալեքսանյանը նորից դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հաղթելով թուրք ըմբիշին՝ Արթուր Ալեքսանյանը նորից դարձավ Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեանակ ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ, բայց այս անգամ արդեն Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ այդպիսով նաև շնորհավորելով օլիմպիական չեմպիոն, մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ծննդյան 50 ամյակը:

Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգում 22-ամյա ըմբիշը 5 գոտեմարտից ոչ մեկում չի պարվտել։ Եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը 5:0 հաշվով հաղթանակ է տարել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Գյումրիում ծնված Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է իր հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ․ մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։

2011-ին Ալեքսանյանն փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունում հաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։ 2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել Լոնդոնում Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---