Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության տոնը

Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության տոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Սուրբ Գրքում նկարագրված Ավետման պատմության համաձայն` «վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):

Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38):

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ կատարվում:

Photo: «Աստվածածին», Վարդգես Սուրենյանց
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---