Բոստոնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն 8 ապրիլի 2014 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Ուոթերթաունի, Քեմբրիջի և Ֆոքսբորոյի (Բոստոն, Մասաչուսեթս) փողոցներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն: Ձեռնարկի նախաձեռնողն է Peace of Art կազմակերպությունը, որն այս տարի հանդես է եկել «Ճանաչեք դարի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսով: 100 թիվը վահանակի վրա պատկերված է ձեռնաշղթաների տեսքով, որտեղ 100-ը ХХ-րդ դարի առաջին ցեղասպանության մոտալուտ 100-ամյակն է խորհրդանշում, իսկ ձեռնաշղթաները՝ ոճրագործության ժխտումը, որը 1,5 մլն մարդու կյանք խլեց: Եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր միջազգային հանրության կողմից, հնարավոր կլիներ խուսափել ազգային, կրոնական ու ռասայական հողի վրա մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կրկնությունից, գրում է Asbarez-ը: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհ են դարձել քաղաքական պատճառներով ու ազգային զտումների հետևանքով: Սկսած Հայոց ցեղասպանությունից, զտումները պատերազմում արդյունավետ լծակ դարձան բնակչության անցանկալի շերտերի ոչնչացման համար: Հայ ժողովուրդը պայքարում է դարի հանցագործության ճանաչման համար, սակայն աշխարհը կույր է մնում տարբեր երկրներում մարդկայնության դեմ կատարվող հանցագործությունների պարագայում: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի մարդկայնության դեմ նման հանցագործությունները: Peace of Art-ը 2003 թվականից ի վեր վահանակներ է տեղադրում՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին, ՄԱԿ-ին ու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանության ժխտումը ոճիր է զոհվածների հիշատակի առջև, ինչպես նաև նրանց ժառանգների դեմ: 100 տարի անց ժամանակն է ձեռնաշղթաներ հագցնել հանցագործներին: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հայոց ցեղասպանությունը վերապրածների մահվան հետ մոռացության կմատնվի, պետք է իմանան, որ միլիոնավոր հայերն ամբողջ աշխարհում շարունակելու են ճանաչում և արդարություն պահանջել»,- ասել է կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |