23 դեկտեմբերի 2002 - 23:04 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
Թուրքիայում խորհրդարանական մեծամասնություն կազմող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Էրդողանն այսօր մեկնում է Մոսկվա: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքում էրդողանը հանդիպումներ կունենա ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել Իրաքի շուրջ առկա իրավիճակը, ինչպես նաեւ Կովկասին, Չեչնիային, Աֆղանստանին առնչվող հարցեր: