Դեթրոյթում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 9 ապրիլի 2014 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ռամելա Քարմանը երեխա էր 1915 թվականին, երբ թուրքական կառավարությունը սկսեց կոտորել հայերին և արտաքսել նրանց Օսմանյան կայսրության այլ վայրեր: Նրա հայրը վաճառական էր և ստիպված էր փախչել՝ թողնելով ընտանիքը: Ողջ մնալու համար նա որպես թուրք էր ներկայանում: Ավելի ուշ նա միացավ ընտանիքին: Ռամելա Քարմանը տեղափոխվել է Միչիգան Լիբանանից 1960 թվականին, նրա հայրը մահացավ Դեթրոյթ տեղափոխվելուց անմիջապես հետո, գրում է Detroit News-ը: Ապրիլի 24-ին Դիրբորնի Սբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա 99 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը: Կմատուցվի պատարագ, մոմավառության արարողություն տեղի կունենա նահատակների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ: «Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է, քանի որ կապված է յուրաքանչյուրիս հետ: Այսպես թե այնպես հենց Ցեղասպանության հետևանքով ենք մենք բոլորս հայտնվել Դեթրոյթում և սփռվել աշխարհով մեկ»,-ասել է եկեղեցու քահանա Հրանտ Գևորգյանը: Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Կարապետ Կոճակյանը կարևորել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը, քանի որ հալածանքները շարունակվում են նաև այսօր, Սիրիայում: «Ցեղասպանության մասին պետք է հիշեն ոչ միայն հայերը, այլ ամբողջ մարդկությունը: Այդ խնդիրը բոլորին է վերաբերում»,- ասել է նա: Դեթրոյթում ապրում է մոտ 30 հազար հայ: Սբ Հովհաննես եկեղեցու բակում 2013-ին խաչքար կանգնեցվեց ի հիշատակ Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի: Դեթրոյթի հայկական եկեղեցիները պատկանում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |