Միսիսիպիի Ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանամետ բանաձևը 9 ապրիլի 2014 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միսիսիպի նահանգի Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել համար MS SR4 բանաձևը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին: Բանաձևը ներկայացրել էր սենատոր Ջոն Հորնը: Տեքստում ասվում է, որ Ադրբեջանն արդյունավետ տնտեսական գործընկեր է ԱՄՆ համար, և մասնավորապես, Միսիսիպի նահանգի համար: Հեղինակը անհրաժեշտ է համարում սատարել երկու պետությունների ռազմավարական գործակցությանը, ինչպես նաև ջանքեր գործադրել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության շուտափույթ և արդար լուծման համար»: Սակայն օրինագիծն արգելափակվեց արտաքին գործերի կոմիտեում և չդրվեց քվեարկության, հայտնում է LegiScan.com կայքը: Մարտին նմանատիպ հակահայկական բանաձև էր ներկայացվել ադրբեջանամետ ուժերի կողմից Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալտի քննարկմանը՝ HR0145: Փետրվարին Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը մերժեց Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձևը: Վայոմինգի Ներկայացուցիչների պալատը փետրվարին մերժեց թիվ HJ0002 բանաձևը, որը կոչվում էր «Աջակցություն Ադրբեջանին»: Փետրվարի 12-ին Հավայան կղզիների օրենսդիր ժողովը քննարկեց և մերժեց երկու հակահայկական օրինագիծ, որոնք ֆինանսավորել էր ադրբեջանական կառավարությունը: Միսիսիպին ԱՄՆ արդեն հինգերորդ նահանգն է, որտեղ մերժվում են ադրբեջանամետ բանաձևերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |