4 մայիսի 2006 - 19:27 AMT
Air Clims եւ Bomount&Son-ը որոշում են Ա-320-ի վթարի վնասի չափը
«Գրանդ» ապահովագրական ընկերությունը սպասում է հայկական ինքնաթիռի կործանման վնասների չափը որոշող փորձաքննության արդյունքներին, փոխհատուցման վերաբերյալ որոշում ընունելու համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Արտակ Անտոնյանը: Նրա խոսքերով, ինքնաթիռի, ուղեվորների եւ անձնակազմի ապահովագրության ռիսկերը ընկերությունը փոխանցել է վերաապհովագրության 14 խոշոր ապահովագրական ընկերություններին, որ աշխատում են Լոնդոնի ապահովագրական շուկայում: «Վնասի չափի որոշման փորձագետներ են նշանակվել Air Clims եւ Bomount&Son ապահովագրական ընկերությունները: Որքանով ես գիտեմ, այդ ընկերությունների ներկայացուցիչները արդեն գտնվում են Սոչիում են եւ սկսել են իրենց աշխատանքը: Ինչպես վերաապհովագրողները, այնպես էլ մեր ընկերությունը սպսում են վնասի չափի որոշմանը փոխհատուցման վճարման համար»,- ասել է Ա. Անտոնյանը` ավելացնելով, որ Վարշավայի կոնվենցիայի համաձայն, փախհատուցման չափը միջազգային ավիաչվերթների ժամանակ մահվան կամ մարմնական վնասվածքների դեպքում սահմանափակվում է $20 հզ.-ով, հայտնում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը: