Գործարկվել է Qanon.am վարկանիշային նոր համակարգը10 ապրիլի 2014 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Գործարկվել է հայկական վարկանիշային նոր համակարգը՝ Qanon.am-ը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ-միջավայրի բոլոր կայքերը և դրանց հաճախելիության մասին ինֆորմացիա տրամադրելով։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։ Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է գովազդային հարթակներ ընտրելու հարմար գործիք դառնալ։ Համակարգի բաժինները ստեղծվել են հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։ Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`Sport բաժնի ընթերցողները տղամարդիկ են, Entertainment / Rest / Women և Kids / Health բաժիններինը հիմնականում կանայք են կարդում, Real Estate / Home բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։ Համակարգն այս պահին 28 տեսակի հաշվետվություն էտրամադրում և դրանց տեսակները մշտապես ավելանալու և բարելավվելու են։ Համակարգից կհեռացվեն կայքերը, որոնք արհեստական գործիքներով կփորձեն ազդել իրենց այցելուների ցուցանիշների վրա։ 3 ամսից համացանցի հայկական հատվածի մասին պարբերաբար հաշվետվություններ կտրամադրվեն: Օրինակ՝ կայքերի ընդհանուր հաճախելիության, օգտագործվող օպերացիոն համակարգերի և դրանց լեզուների, օգտագործվող դիտարկիչների, բջջային հեռախոսների առավել օգտագործվող օպերացիոն համակարգերի մասին, ինչպես նաև այլ տեսակի հաշվետվություններ։ Qanon.am-ի սկզբունքը թափանցիկ հաշվետվություն տրամադրելն է։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |