ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 500 ուսանողի տարեկան ուսման վարձ է վճարում10 ապրիլի 2014 - 19:52 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է «Կրթական հիմնադրամ» նախագիծը: Այս տարի ընկերությունը 180 մլն դրամ է հատկացրել, որի շնորհիվ տարբեր բուհերի ևս 200 ուսանող կազատվի վարձ վճարելու բեռից: Հատուկ կարիքներով, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին և երկրորդ կուրսի ուսանողների շրջանում իրականացվող ծրագիրը մեկնարկել է 4 տարի առաջ: Այդ ընթացքում ծրագրի շահառու է դարձել 500 ուսանող: Նրանց աջակցելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է ավելի քան 349 մլն դրամ: «Կան ոլորտներ, որտեղ կատարվող ներդրումներն արդյունք են տալիս շատ արագ: Կրթության ոլորտը չի ենթարկվում այդ կանոններին. Ավելին՝ լուրջ ներդրումներ և համբերություն է պահանջում: Սերունդների և երկրի զարգացման հեռանկարում հատկապես կարևոր է երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մոտեցումը: Մենք քաջալերում ենք մտավոր ներուժը լիարժեք բացահայտելու և այն զարգացնելու ուսանողների ձգտումը: Մեզ համար հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևորում է մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու և զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը: Այս նախագիծը խոցելի խմբի ուսանողներին թույլ է տալիս հաղթահարել սոցիալական բեռի հոգեբանական արգելքները և առավելագույս ներգրավվել կրթության գործընթացում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |