«Հայաստան և Ղարաբաղ» ուղեցույցը Foreword Reviews-ի «Տարվա գիրք» մրցույթի եզրափակչի մասնակից է12 ապրիլի 2014 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան և Ղարաբաղ. քարե այգի» ճանապարհորդական ուղեցույցը ճանաչվել է տարվա լավագույն անկախ հրատարակություններից մեկը Foreword Reviews ամսագրի վարկածով, որը լուսաբանում է անկախ գրահրատարակչությունը: «Հայաստան և Ղարաբաղ» ուղեցույցը տարվա չորս գրքերի թվում է, որոնք համարվել են նորարարական ըստ 16th Annual Book of the Year Awards-ի: Եզրափակչում են հայտնվել նաև Գերմանիայում, Շվեյցարիայում և Իսրայելում հրատարակված գրքերը: Ամսագիրը հավաքել է 100 գրադարանավարների ու գրավաճառների արձագանքները գրքերի վերաբերյալ: Հաղթողները հայտնի կդառնան 2014 թ. հունիսի 17-ին Լաս Վեգասում կայանալիք Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում: Գրքի հեղինական է ամերիկահայ փաստաբան Մեթյու Քարանյանը Փասադենայից: Նա պատմաբան Ռոբերտ Քյուրքչյանի հետ համատեղ կազմել ու լուսանկարներով է հարստացրել ուղեցույցը: Ըստ Քարանյանի, այս գիրքը նրա սիրո դրսևորումն է հայրենիքի հանդեպ: Գիրքը նվիրված է հեղինակի ծնողների՝ Հենրի և Ագնես Քարանյանների հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգներ են: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |