Ծառ տնկելու վրա ծախսված գումարն ամբողջովին վերականգնվում է․ Շաբաթօրյակ է

Ծառ տնկելու վրա ծախսված գումարն ամբողջովին վերականգնվում է․ Շաբաթօրյակ է

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Երևանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ, որը մեկնարկել է փոքրիկ երևանցիների կողմից մատուցված անակնկալով: Նոր Նորքեցի մանուկները, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են ֆլեշմոբ, որով իրենց կոչն են ուղղել բոլոր երևանցիներին՝ մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ըստ բնապահպանների` Երևանի անապատացումը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս կարևորել կանաչ տարածքի պահպանման և նոր ծառատունկերի կազմակերպման ծրագրերը։ Ծառ տնկելու և խնամելու վրա ծախսված ցանկացած գումար ամբողջովին վերականգնվում է մի քանի տարվա ընթացքում: Նման եզրակացության են եկել ամերիկյան Pacific Southwest Research անտառային ծառայության հետազոտողները:

«Օգուտը, որ տալիս են ծառերը քաղաքին, պակասեցնում են օդորակիչների ծախսած էներգիայի քանակը, պաշտպանում են քամուց, նվազեցնում են անձրևային ջրերի չափաքանակը: Բնակիչները ստանում են մաքուր օդ և պաշպանված են լինում սեզոնային ընկճախտից»,- նշվում է pogoda.ru կայքում ներկայացված զեկույցում։

Առաջին մասսայական շաբաթօրյակներ հայկական ՍՍՀ-ում կոմունիստական մասսայական միջոցառումներ էին, որոնք համաժողովրդական բնույթ են ստացել 1921-ի հույիս-օգոստոս ամիսներին Երևանի, Ալեքսանդրապոլի (Լենի– նական), Էջմիածնի, Նոր Բայազետի (Կամո), Ղարաքիլիսայի (Կիրովական), Դիլիջանի գավառներում։ Երկու ամսում Երևանում կազմակերպվել Է 20, Ալեքսանդրապոլում՝ 36, իսկ Էջմիածնում՝ 118 շաբաթօրյակ։ Կարգի են բերվել արդյունաբերական ձեռնարկությունները, նորոգվել են ճանապարհները, կամուրջները, պետական և հասարակական շենքերը։ Առաջին մասսայական շաբաթօրյակներին մասնակցել են Հայաստանի տասնյակ հազարավոր աշխատավորներ, որոնք նպաստել են հանրապետության ժողովրդական տնտեսության վերականգնմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---