Ձվի շուկան Զատկի շեմին. Դեֆիցիտ չի սպասվում14 ապրիլի 2014 - 12:46 AMT PanARMENIAN.Net - 2014-ի ընթացքում ձվի շուկայում իրականացված երկու դիտարկումների արդյունքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնաբերել է առաջին անգամ 400, իսկ երկրորդ դեպքում՝ 4.860 հատ ժամկետանց ձու: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանն ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ վերջին դիտարկումն ավարտվել է ապրիլի 2-ին՝ Երևանում, Շիրակում ու Լոռիում, գրում է Tert.am-ը: «Բոլոր ժամկետանց ձվերը ոչնչացվել են: Իսկ երկու դիտարկումների ընթացքում ոչնչացված ձվի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երկրորդ անգամ դիտարկում ենք կատարել նաև պահեստներում: Սրանք բոլորը ներմուծված ձվերի հետ է կապված, իսկ ներքին արտադրողի հետ որևէ խնդիր չունենք, բողոք չունենք»,- ասել է նա և տեղեկացրել, որ այս տարի Բուլղարիայից, Իրանից, Բելառուսից և Ուկրաինայից ընդհանուր առմամբ ներմուծվել է 2.900.000 հատ ձու: Ինչ վերաբերում է Սուրբ Հարության տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտին կամ շուկայում ժամկետանց ձվերի ավելացմանը, ապա Դավիթ Ղուլյանը վստահեցրել է, որ իրենք ստուգումներ են իրականացնելու ամբողջ Հայաստանում և թույլ չեն տալու, որ շուկայում ժամկետանց ձվեր հայտնվեն: Նրա համոզմամբ` ձվի դեֆիցիտ չի լինելու: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ապրիլի 11-ին խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր: Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում է սպառման մակարդակը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոլորտում նկատվում են աճի և զարգացման անշրջելի միտումներ: Հանրապետություն է ներկրվել ընդամենը 2.9 մլն ձու, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում ներկրված ձվի վերջին խմբաքանակը Հայաստան է մտել գրեթե մեկ ամիս առաջ: Հանրապետությունում ձևավորված ձվի գներն ամենացածրն են տարածաշրջանում, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից: Նախարարի պաշտոնակատարը հորդորել է պահպանել աճի առկա միտումները, նախատոնական առևտրի համաչափությունը և թույլ չտալ ձվի գնի բարձրացում: Շահագրգիռ քննարկման արդյունքում արտադրողները հավաստիացրել են Սերգո Կարապետյանին, պահպանել պահանջվող պայմանները: Ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքում, Լուռու և Շիրակի մարզերում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ձվի շուկայի 4-օրյա դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է 4860 հատ ժամկետանց կամ թերի մակնշված ձու, գրում է «Փաստինֆո»-ն: Առավել մեծ քանակով ժամկետանց ձու է հայտնեբերվել և ոչնչացվել հատկապես մայրաքաղաքում: «Դիտարկումներ ենք անցկացրել նաև ներկրող ընկերությունների պահեստներում, և այդ ժամկետանց խմբաքանակի մի մասն էլ այդտեղ է հայտանաբերվել»,- ասել է ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը: Ժամկետանց ձվերը հիմնականում ներկրված են եղել Ուկրաինայից և Բուլղարիայից: ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է անցկացրել նաև Երևանի 11 մանկապարտեզում, որից 10-ը` պետական, 1-ը` մասնավոր: Պետական մանկապարտեզներում անցկացված ստուգումների արդյունքում սննդի որակի և սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել, գրում է Panorama.am-ը: Սակայն խախտումներ են հայտնաբերվել մասնավոր` թիվ 53 մանկապարտեզում: Այն գործում է Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի հարևանությամբ: Տվյալ մանկապարտեզում ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին, այլև Ծառայության մասնագետները մանկապարտեզի սառնարանում հայտնաբերվել են 44 հատ ժամկետանց ձու: Ըստ Արմինե Սուքիասյանի, առկա խախտումներն ու թերություններն արդեն շտկվել են: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ձվի շուկայի դիտարկումները նախաձեռնեց, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին՝ շուկայում վաճառվող ժամկետանց ձվի խմբաքանակի մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |