ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ. Կոնգրեսը մտադիր չէ Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել16 ապրիլի 2014 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյնորն անակնկալ այցով ժամանել է Անկարա, որտեղ հավաստիացրել է թուրք ղեկավարներին, որ Կոնգրեսը մտադիր չէ բանաձև ընդունել, որով Թուրքիային կոչ կարվիճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Բեյնորը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Էրդողանին ու խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկին: «Ժամանակ առ ժամանակ արծարծվում է հայերի հարցը, բայց մի մտահոգվեք: Մեր Կոնգրեսը չի մասնակցի այդ հարցին: Մենք չենք գրում պատմությունը, պատմաբաններ չենք»,- Բեյնորը Չիչեկի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Բեյնորը, հայտնում է Hurriyet Daily News-ը: Նա նշել է, որ երկու երկրների միջև երկկողմ կապերըպետք է ամրապնդվեն և ԱՄՆ-ն երախտապարտ է Թուրքիային Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի հարցում աջակցության համար՝ հավելելով, որ հետագա գործակցությունը կարող է ընդլայնվել առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ: Ըստ Ջեմիլ Չիչեկի, Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, բայց «եթե օրենսդիր մարմիններն որոշումներ են կայացնում պատմական հարցերի վերաբերյալ, դա կարող է խոչընդոտել երկրների հաշտեցմանը»: Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրսմնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը: Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»: Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում: Photo: AA Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |