5 մայիսի 2006 - 14:13 AMT
Զոհվածների հարազատները ծաղկեպսակներ կիջեցնեն ջրի վրա ավիավթարի վայրում
Զոհվածների հարազատները երկու շոգենավ-կատամարաններով Սոչիի ծովահանգստից մեկնել են Սեւ ծովում գտնվող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի կործանման վայր: Այնտեղ նրանք ծաղկեպսակներ կիջեցնեն ջրի վրա եւ կհիշեն զոհվածներին: Սոչիում սգո արարողությունները սկսվեցին առավոտյան հոգեհանգստից, որ մատուցվեց քաղաքի բոլոր ուղղափառ եկեղեցիներում: