5 մայիսի 2006 - 14:48 AMT
Ավիավթարից զոհվածների ինքնությունը հաստատելու համար անց է կացվում գենետիկ փորձաքննություն
Սկսվել է գենետիկ անալիզի անցկացումը` Սոչիի մերձակայքում Ա-320 ինքնաթիռի ավիավթարից զոհվածների ինքնությունը հաստատելու համար: Ինչպես լրագրողներին է հայտնել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, զոհվածների հարազատներից վերցվել են ԴՆԹ-ի անալիզներ: Նրա խոսքերով, գենետիկ նյութ է վերցվել 21 հոգուց: Գենետիկ հետազոտությունները կտեւեն 3 օր: